Հունիսի 5-ին, Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ «Ամեն ինչ լաՅվ ա լինելու կամ հեղափոխության 55 երանգները» ներկայացման պրեմիերան:
 
Հայկի հումորները Հայաստանում տեղի ունեցած #Իմքայլը շարժման ու թավշյա հեղափոխության մասին էին: Նա անդրադարձավ բոլոր այն քաղաքական գործիչներին, որոնց մասին սովորաբար կատակում է իր ներկայացումների ընթացքում՝ Սերժ Սարգսյան, ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյան, Սեյրան Սարոյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան:
Բուռն ծափահարությունների արժանացած հատվածներից մեկը Նիկոլ Փաշինյանին վերբերյալ անեկդոտն էր:
«Դեւը բռնում ա Պուտինին, Թրամփին ու Նիկոլին: Թրամփին ու Պուտինին ուտում ա, ուզում ա Նիկոլին էլ ուտի, տեսնում ա՝ Նիկոլը լայվ ա մտել (տեսանյութում)»,- ասաց նա: