70-ական թվականներն էին, երբ մարդիկ ապրում էին աղքատության մեջ և դժվար էին պահում իրենց ընտանիքը:
 
Լյուդան 12-ամյա հասարակ աղջիկ էր, ով ապրում էր մայրիկի հետ: Նրանք շատ դժվար էին ապրում և մայրը հնարավորություն չուներ աղջկա համար հագուստ գնելու ինչի պատճառով ստիպված էր լինում կարկատել նրա հին հագուստները:
Լյուդան ամեն օր դասի էր գնում կարկատած հագուստով: Նրան ծաղրում էին համադասարինցները և աղբ էին լցնում նրա պայուսակի մեջ: Նրան չէին տանում դասարանի արշավներին, չէին թողնում մասնակցի հանդեսների և տարբեր միջացառումներին: Նրա հագուստից թղթեր էին կպցնում տարբեր վիրավորական գրառումներով:
Ի զարմանս համադասարանցիների մի օր Լյուդան դպրոց է գալիս 4000 ռուբլի արժողությամբ չինական գեղեցիկ վերարկույով, որը շատ թանկ հաճույք էր այդ ժամանակների համար:
Մայրը գնել էր դստեր համար այդ հագուստը իր ծանր աշխատանքի արդյունքում կուտակած գումարով:
Նա չէր ուզում, որ դուստրը ծաղրի առարկա դառնա:
Լյուդան վախից չէր հանում վերարկուն, որպեսզի դասարանցիները չփչացնեն այն:
Մի օր  ֆիզկուլտուրայի դասին Լյուդան հանում է վերարկուն, որը վերցնում են դասարանի մի քանի աղջիկ և պահում այն:
Լյուդան այնքան է նեղվում այդ փաստից, որ ինքնասպան է լինում:
Այս պատմության խորհուրդը նրանում է, որ չի կարելի ծաղրել նրանց, ովքեր ավելի վատ են ապրում: Մարդիկ հավասար են և ունեն հավասար իրավունքեր: Դիմացինին անդադար ծաղր ու ծանակի առարկա դարձնելը կարող է ողբերգական ավարտ ունենալ: