Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 8-ին, ժամը 00:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Խորենացի-Բելինսկի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ եւ «Աղետների բժշկության կենտրոնի» հերթապահ բժիշկը:
 
Պարզվել է, որ «Honda» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Ս., ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել բետոնե արգելապատնեշին: Բախման հետեւանքով վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ուղեւորներ՝ Ա. Մ.-ն (1995 թ.), Է. Ա.-ն (1998 թ.), Հ. Գ.-ն (1995 թ.), Հ. Հ.-ն (2000 թ.) տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վարորդին, ով տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: