Երեկ ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի տանը, որից հետո նա տեղափոխվել է ԱԱԾ։
 
«Ամենակայֆոտ դրվագը» ԱԱԾ-ից Առաքել Մովսիսյանի ազատ արձակվելուց հետո է, երբ նա պատմում է, որ ամեն ինչ նորմալ է։ Ինչ ունեմ, չունեմ՝ հանձնել եմ իրենց,- ասում է նա։ Բառացի մեջբերեմ լրատվամիջոցներից մեկին տված իր զրույցը․
 
«Օրինական ճանապարհով ամեն ինչ ստուգել են, ամբողջ գյուղը տակնուվրա էր եղել, իմ կամքով ու օրենքով սահմանված կարգով ամեն բան հանձնել եմ ԱԱԾ-ին։ Շնորհակալ եմ նաև, որ ԱԱԾ-ն շատ պրոֆեսիոնալ արել է իր գործը և ամեն ինչ արել է օրենքի տառին համապատասխան: Ինչ որ ունեցել եմ ամբողջը հանձնել եմ օրինապահ մարմիններին` մնացածը արդեն ԱԱԾ-ի որոշելիքն է, քննություն են իրականացնում»։
 
Ինչ ունի- չունի՝ հանձնել է ու․․․գոհ է։ Քիչ է մնում ասես՝ Շմայս, տեսնու՞մ ես, որ երբ ինչ ունես- չունես հանձնում ես, ի՜նչ լավ է։ Որ «այդպես կայֆ էր», ինչու՞ շուտ չէիր հանձնում։
 
Ամենահետաքրքիրն այն է, որ երբ հարցնում են, թե ինչ է հանձնել ԱԱԾ-ին, ասում է՝ դա գաղտնիք է։
 
Այ տղա, բա չիմանա՞նք ՝ ձախորդ Փանոսի նման գետից դուրս գալուց հետո «հագդ բան մնացե՞լ է․․․
 
 
Հասմիկ Բաբաջանյան