Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում իր պաշտպանյալի վերաբերյալ տեսանյութ է հրապարակել, որն արվել է հունիսի 19-ին՝ նրան կալանավորելուց առաջ: Փաստաբանը Գրիգորյանին ասում է, որ ձերբակալման ժամկետն ավարտվել է, և նա ազատ է: Կից գրառել է․
 
 
Մարդը ազատության մեջ գտնվելով, չի հեռանում դատարանի դահլիճից
 
«Արդեն 6 ժամ է դատարանում են, ձերբակալման ժամը լրացել է և դատավորն էլ հայտարարել է, որ ազատ են ու կարող են հանգիստ դուրս գալ այնտեղից Մանվել Գրիգորյանի հետ:
 
Սակայն Մանվել Գրիգորյանը հրաժարվում է՝ ասելով, որ ինքը չի ուզում խոչընդոտել նախաքննությանը»։
 
Իրավական կողմը թողնենք մի կողմ, զուտ բարոյական հարթություն վերադառնանք։ Առաջին անգամ եմ լսում, որ մարդուն դատարանից ազատ արձակեն, ինքը ասի՝ չեմ ուզում նախաքննությանը խանգարել և մնում եմ այստեղ։ Նույնն է, որ վանդակը բացես թռչունի առաջ, բայց ինքը գերադասի վանդակը։ Ահա թե ինչ է ասում Մանվել Գրիգորյանը․
 
«Մենք առաջինն էս պահին ունենք պատվի խնդիր, որն ինձ, չեմ մանում ով, ինչ ա ուզում ապացուցի, ամենաշատ կարևորը ինձ ա պետք ապացուցել իմ մեղավորության մասին: Ես տասնյակ հազարավոր մարդկանց հրամանատար եմ եղել, տասնյակ հազարավորների հետ ճանապարհ եմ անցել: Չգիտեմ՝ թե էսօր ով ինչքան ա մտածում իմ մասին, բայց ես ցանկանում եմ, որ ինձ ճիշտ պահեմ: Ես իրավունք էլ չունեմ իմ երկրից խռովելու․․․»:
 
Նման հայտարարություն անող մարդը Սրբերի դասը պիտի անցնի։
 
Բայց չշտապենք, կարդանք, տեսնենք փաստաբանի ներկայացրած տեսաուղերձին ինչպես են արձագանքում․
 
 
Ո՞ւր հեռանա, բռատ)))))) Դուրս գա, որ խփե՞ն
 
 
Ոնցա փոխել դեմքի արտահայտությունը, , արդեն խելոք, նամուսով,ազնիվի դիմակա հագել
 
 
Բա ինչ պիտի անի.....ժողովուրդը տուշոնկա կսարքի
 
 
Կալանավոր Մանվելը դուրս գա, որ մորթե՞ն․․․
 
Մարդիկ զարմացած են նաև․
 
 
Ինչ խայտառակություն, էս ի՞նչ է կատարվում․․․
 
 
 
 
 
Հասմիկ Բաբաջանյան