Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում տեսագրություն է տեղադրել, որը կատարվել է հունիսի 19-ին, երբ լրացել էր Մանվել Գրիգորյանի ձերբակալության 72 ժամը, իսկ կալանքի որոշում դատարանը դեռեւս չէր կայացրել։
 
Փաստաբանը տեսանյութը վերնագրել էր․ «Մարդն ազատության մեջ գտնվելով, չի հեռանում դատարանի դահլիճից»: Մանվել Գրիգորյանը տեսանյութի մեջ հայտարարում է. «Իմ հարազատ ընկերներն էլ ինձ ճիշտ չեն հասկանում»: