Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մանվել Գրիգորյանի վերաբերյալ իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ պատգամավորի տանը հայտնաբերել են կլիոգրամներով անշարժ գույքի վկայականներ։ Մ․Գրիգորյանը հայտարարագրել է 5 անշարժ գույք ՝ 2 հողամաս և 3 շինություն և 8 ավտեմեքենա:
 
Չի բացառվում, որ նա ունի ավելի շատ անշարժ և շարժական գույք, բայց դրանք գրանցված լինեն իր մերձավորների անուններով: Նա իր հաշվին ունի նաև բավականին մեծ գումար՝ 405 մլն դրամ, 45 հազար դոլար և 45 հազար եվրո:
Իրավապահ մարմինները, հավանաբար, քննության կենթարկեն Ն․Փաշինյանի մատնանշած սեփականության վկայականների օրինականության հիմքերը, կփորձեն պարզել, թե ինչ միջոցներով կամ ինչ ճանապարհով է գեներալը դրանք ձեռք բերել կամ արդյոք նա այդպիսով պետությանը վնաս չի հասցրել:
Բայց պակաս կարողության տեր չէ նաև Հանրապետական խմբակցության մեկ այլ պատգամավոր ու նորից գեներալ, մինչև ձերբակալվելը Մանվել Գրիգորյանի մտերիմ ընկեր Սեյրան Սարոյանը: Նա Գրիգորյանից քիչ սեփականության վկայականներ չունի, եթե ԱԱԾ-ն փորձի՝ նրա տանն էլ դրանցից մի մեծ տրցակ կհայտնաբերի:
Ս․Սարոյանը հայտարարագրել է բազմաթիվ գյուղատնտեսական նշանակության և տնամերձ հողակտորներ, նա ունի նաև բազմաթիվ բնակարաններ, առանձնատներ Երևանում, էջմիածնում, Սոչիում, Ուկրաինայում և այլուր:
Հավանաբար նույն Ազգային անվտանգության ծառայությունը կարող է պարզել, թե բանակին ուղարկված պահածոները տուն տանելու համար ընկերոջ վրա զարմացած գեներալ Սեյրան Սարոյանն ինքն ի՞նչ միջոցներով է նման կարողության տեր դարձել: