Հունիսի 23-24-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
 
Մասնավորապես՝ Երևան քաղաքի Դավթաշեն գյուղի 5-րդ փողոցում՝ թիվ 93 դպրոցի բակում գտնվող ենթակայանի մոտակայքում, այրվել է մոտ 400 քմ խոտածածկ տարածք, «Հաղթանակ» կամրջի տակ` 200 քմ, Հրազդանի կիրճում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում՝ 4000 քմ, Վարդաշեն 9-րդ փողոցի գերեզմանատան մոտակայքում՝ 3000 քմ բուսածածկույթ, Նորքի Այգիներ փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 200 քմ, Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Ալվանք հատվածի 16-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 4000 քմ խոտածածկ տարածք, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի թիվ 110 ենթակայանի մոտակայքում՝ 2 հա, Կոտայքի մարզի Արզնի գյուղի 12-րդ փողոցում՝ 450 քմ, Զովունի գյուղի 9-րդ փողոցի թիվ 110 շենքի մոտակայքում` 100 հակ անասնակեր, Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի 4-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում՝ 700 քմ խոտածածկույթ, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի մոտակայքում՝ 17 հա խոտածածկ տարածք և չհնձած գարու արտ՝ մոտ 1.7 հա, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի «Քեհան» կոչվող տարածքում՝ 2.5 հա խոտածածկույթ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: