Տարիներ շարունակ քաղաքացիների գերակշռող մասը բարձրաձայնում էր, որ ունենք 30% աղքատ բնակչություն, 18% գործազրկություն, շուրջ 400 հազար արտագաղթած քաղաքացիներ և 7 մլրդ. ԱՄՆ դոլար արտաքին պարտք:
 
Ի դեպ այդ ամենը ֆիքսում էր Ազգային վիճակագրական ծառայությունը, սակայն թալանը շարունակվում էր:
Եվ այս պայմաններում Սերժ Սարգսյանը համարվում էր անփոխարինելի և վերջ: Նրա զինակիցները, առանց իրավիճակը ճիշտ գնահատելու և առանց ամոթի զգացման, բղավում էին` եթե ոչ Սերժ Սարգսյանը, ապա ո՞վ: Նա իրոք դարձել էր անձի պաշտամունք: Պետության համար և պետական շինարարության գործում անձի հնարավորությունների գերագնահատումը վտանգավոր է…:
Սերժ Սարգսյանն իր վերընտրվելու ճանապարհին հզորացրել էր Մանվել Գրիգորյանին և մանվելներին:
Այսօր Սերժ Սարգսյանը իրենից հեռացնում է Մանվել Գրիգորյանին առանց մեկնաբանության:
ուցե Սերժ Սարգսյանը տուշոնկաների հաշվարկի հարցում անտարբեր է եղել և ամբողջությամբ վստահել է Մանվելին, կամ էլ չի տիրապետել Մանվելի ավտոպարկի մակնիշներին:
Սակայն նա չէր կարող Էջմիածին այցելելիս չիմանալ, որ փողոցներ փակելու իրավունքը վերապահված է միայն Մանվելին, չէր կարող լսած չլիներ, որ զինակից հերոսը պակռիշկաների ծակելու գործին է լծվել:
Եվ վերջապես չէր կարող չիմանալ, որ հայ ժողովրդի հոգևոր մայրաքաղաքում Մանվելը սրբությունների վրայով է անցնում:
Մանվելը միակը չէ Սերժի շրջապատում և դժվար է պատկերացնել, թե ինչ կմնար Հայաստանից, եթե անփոխարինելի Սերժ Սարգսյանը բարձրագույն իշխանությունում մնար ևս մի քանի տարի:
Այսօր Սերժ Սարգսյանը պետք է հայցի հայ ժողովրդի ներողամտությունը, որ, լինելով պետության գլուխ, տարիներ շարունակ շարքային քաղաքացիների շահերը ոտնահարողին դարձրել էր հոգևոր մայրաքաղաքի նայող: