1. Կույս
Շան տարին կգնահատի Կույսերի բոլոր գործերն ըստ արժանվույն և առատորեն կպարգևատրի: Նրանցից չի պահանջվում ոչ մի գերբնական բան. բավարար է, ինչպես միշտ, ջանալ և կատարելագործել շուրջն ամեն ինչ: Հենց պերֆեկցիոնիզմն է Կույսերի հաջողության հասնելու ճիշտ ճանապարհը: Գործին նվիրվելու պատրաստակամությունը թույլ կտա առանձնանալ գորշ զանգվածից և շատ գումար աշխատել: Իսկ աստղերը կուղեկցեն նրանց և կլուսավորեն նրանց ճանապարհը: 2018թ. կարևոր միջոցառումներին խորհուրդ է տրվում կրել սպիտակ, դեղին, նարնջագույն և գորշ գույնի հագուստ:
 
2. Կարիճ
Եկող տարվա տիրոջ հավատարմությունը և պաշտպանությունը նպաստում է, որ Կարիճները հարուստ դառնան: Այլ տարբերակներ չկան: Բայց միանգամից նախազգուշացնում ենք, որ աստղերը մի քանի փորձություններ են նախապատրաստել տարվա սկզբում, որոնցում այս նշանի ներկայացուցիչները կպարտվեն: Դուք պետք է դրանցից դասեր քաղեք և անխուսափելիորեն կդառնաք հարուստ: Կարևոր հանդիպումներին կրեք կարմիր և մանուշակագույն հագուստ:
 
3. Առյուծ
Չնայած Առյուծները պատկանում են կատվազգիներին, Շան տարին նրանց համար հաջող կլինի: Հաջորդ տարվա գույնը դեղինն է, Առյուծների համար ամենահամապատասխան գույներից մեկը: Դրա համար այս նշանը շատ մեծ շանսեր ունի 2018 թվականին ավելացնելու բանկային հաշիվը: Կարևոր հանդիպումների ժամանակ կրեք շագանակագույն և դեղին հագուստ:
 
4. Ցուլ
2018 թվականին պետք է եղած գումարներն ուղղել ինքնազարգացման և բիզնեսի մեջ: Մի վախեցեք ռիսկի դիմել, և Շան տարի շռայլորեն կպարգևատրի Ձեզ նոր քայլի համար: Այ, իսկ տարբեր շքեղ առարկաների վրա շատ գումար ծախսելը կարող է հանգեցնել աղքատության: Կարևոր հանդիպումներին կրեք սպիտակ և կանաչ հագուստ:
5. Խեցգետին
2018 թվականին Խեցգետինները կունենան բազում թարմ և օրիգինալ մտքեր: Հաջողության կհասնեն՝ շնորհիվ ստեղծագործ ընդունակությունների և հետաքրքրությունների: Գլխավորը՝ պետք չէ վախենալ արտահայտել սեփական մտքերը նոր նախագծերի կապակցությամբ: Դրանք կլինեն բացառապես հետաքրքիր և շահավետ: Կարևոր հանդիպումներին կրեք կապույտ և արծաթագույն հագուստ: