Թրամփն ու Էրդողանը պայմանավորվել են փակ հանդիպում անցկացնել Նյու ՅորքումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են առանձին հանդիպում անցկացնել։ Այս մասին հաղորդում է թուրքական պետական անատոլիական գործակալությունը։
 
Երկու երկրների առաջնորդները մտադիր են փակ հանդիպում անցկացնել այս ամիս Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի ժամանակ։
 
Հեռախոսազրույցի ժամանակ Թրամփն ու Էրդողանը նաեւ կարեւորել են ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական համագործակցությունը, ինչպես նաեւ ընդգծել տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված համատեղ ջանքերի կարեւորությունը։