z1news 
 
ՀՀ երրորդ նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը, ով հունիսի 25-ին բերման էր ենթարկվել ոստիկանության կողմից, ազատ է արձակվել:
 
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
 
«Այս պահին նա ոստիկանությունում չէ»,- ասաց Ահարոնյանը:
 
Ճշտող հարցին՝ Ալեքսանդր Սարգսյանն ազա՞տ է է արձակվել, Ահարոնյանը դրական պատասխան տվեց: