Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
 
Կա վաչոների, սաշիկների սկիզբ և կա վաչոների և սաշիկների վերջը:ԱԱԾ-ն ձերբակալել է Սերժի Վաչոյին, իսկ Ոստիկնաությունը բերման է ենթարկել Սերժի Սաշիկին։
Սիրում եմ Նոր Հայաստանը, սիրում եմ բոլորիդ
Հիշեցնենք, որ ոստիկանությունը բերման է ենթարկել ՀՀ երրորդ նախագահի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
« Ալեքսանդր Սարգսյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք կրելու կասկածանքով, Երևանի Սայաթ Նովա փողոցից»,- ասաց Ահարոնյանը: