ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նախապես խոստացել էր, ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանում է օգտատերերի հարցերին: Նա խոստացել էր պատասխանել ամենից շատ լայքեր հավաքած հարցերին:
 
Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան հատկացնելու հասանելիության մասին հարցը 9 հազար լայք էր հավաքել, եղել էր լրացում հարցին, թե միջին աշխատավարձով ապրող մարդը կկարողանա՞, արդյոք, վճարել գումարն ու գոնե 1 երեխա պահել::
«Վերջին 2 ամսում մենք կենտրոնական բանկի հետ այս թեմայով աշխատում ենք եւ վաղը խորհրդակցություն ունենք այս թեմայով, հույս ունեմ լավ լուրեր կկարողանամ հայտնել:
Ավելի մեծ թափ կստանա՝ «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքին» ծրագիրը, կշարունակվի զինծառայողներին բնակարանների հատկացման ծրագիրը, մենք կունենանք աննախադեպ ցածր տոկոսներ, նախապես կարող եմ ասել՝ 7-7,5 տոկոսով հիփոթեքային վարկեր:
Միջին աշխատավարձի մասով, կարող եմ օրինակ ասել՝ 20 մլն դրամ արժողությամբ բնակարանի համար քաղաքացին ամսական մոտավորապես 100 հազար դրամ է վճարելու, միջին աշխատավարձ ասելով այդքան էլ հասկանալի չէ, թե ինչ գումարի մասին է խոսքը, բայց սա հասանելի  գումար է միջին աշխատավարձի համար:
Այդ հիփոթեքային վարկերով բնակարանների շինարարության շեշտը դրվելու է ոչ միայն Երեւանի վրա, այլ նաեւ մարզերի:
Պետությունը կարող է միջամտել վարկի մարմանն ու այսպիսով բավական ցածր տոկոսներ կունենաք: Համոզված եմ, ծրագիրը հաջողություն կունենա, կիջեցվեն տոկոսները, կնվազեցվի կանխավճարի շեմը, շինարարության ծավալները կմեծանան: Այս ամենի մասին վերջնական քննարկումները կլինեն վաղը, բայց բոլոր նշածներս հիմնականում հենց այսպես են լինելու, բայցավելի կոնկրետ՝ հայտնի կդառնա վաղը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
 
https://web.facebook.com/nikol.pashinyan/videos/2072874223032962/