«Երեւան» հիմնադրամի հետ կապված հարուցված է քրեական գործ, որն ընթացքի մեջ է. «Այդ տեսանյութի նյութերը եւս ուղարկված են ԱԱԾ։
 
Որեւէ կասկած չունեմ, որ բոլոր հարցերը կքննվեն եւ գնահատական կստանան։ Այսօր էլի քաղաքացիական անհնազանդության ակցիա էր տեղի ունենում։ Ես տարակուսանք եմ ունենում, որովհետեւ տպավորություն է, որ ակցիայի կազմակերպիչները մտածում են, որ կառավարությունն այդ հարցով չի զբաղվել։
Այսինքն այդտեղ ես անտրամաբանական բան եմ տեսնում։ Կարծում եմ, որ բոլորը տեսնում են, որ կառավարությունը հետեւողականորեն զբաղվում է բոլոր այդ գործերով։
Ես նախկինում կոչ եմ արել, որ կասկած չկա, որ բոլոր հարցերով հետեւողականորեն զբաղվելու ենք։ Մենք զբաղվելը չի լինելու կանխավարկածային, այլ լինելու է փաստերի վրա հիմնված»,-հայտարարեց Փաշինյանը։
Նա եւս մեկ անգամ ընդգծեց, որ Հայաստանում քաղաքական հալածյալներ չպետք է լինենք. «Եթե այդպիսի մարդիկ լինեն, մենք կարժեզրկենք հեղափոխությունը։ Որեւէ գործողություն պետք է հիմնված լինի փաստերի վրա։
Մամվել Գրիգորյանի հետ կապված համացանցում գրում էին, որ ազգային հերոսին են բռնել։ Պատկերացրեք, եթե ինչ-որ բաներ հրապարակեինք Մանվել Գրիգորյանի վերաբերյալ եւ պարզվեր, որ դրանք հիմնված չեն փաստերի վրա։
Ամբողջ գործընթացը կվարկաբեկվեր։ Այնպես որ ակցիաներ արեք այն ժամանակ, երբ կտեսնեք, որ կառավարությունն այլեւս չի զբաղվում այդ հարցերով։
Մենք եկել ենք իշխանության, որ նորից գնանք փողոցներում կանգնե՞նք։ Պետք է կարողանանք տարանջատել, թե ով է արդարացի պահանջներ իրականացնում, ով է սաբոտաժի դիմում։
Ես էլի կոչ եմ անում դադարեցնել անհնազանդության գործողությունները։ Այսինքն որեւէ մեկը մտածում է, որ Տարոն Մարգարյանի կամ մյուսների գործը մնալու է առանց քննությա՞ն։ Այդպես չի լինելու։
Մեր գործողությունները լինելու են փաստերի հիման վրա, թույլ տվեք, որ այդ գործընթացն առաջ գնա»։