Այսօր՝ հունիսի 26-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:Հիվանդանոց է մեկնել ոստիկանութան Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը 38-ամյա Արմեն Մխիթարյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյան 4-րդ փողոցից:
 
Բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում է վիրահատարանում: Ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նրա վրա կրակոցներ է արձակել Շահումյան փողոցի բնակիչ, 24-ամյա Հրաչյա Գուլակյանը: Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են նաև որսորդական հրացան, որը, ըստ տեղեկությունների, պատկանում է կասկածյալ Հ. Գուլակյանի եղբորը, և կան կասկածներ, որ նշված հրացանով է նա կրակել Ա. Մխիթարյանի ուղղությամբ:  Դեպքի վայրում մոտ 35-40 մետր ողջ ճանապարհը արյան հետքերով է պատված եղել: Ոստիկանները տաք հեռքերով հայտնաբերել են կասկածյալ Հ. Գուլակյանին: