Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 26-ին, ժամը 19:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Արին-Բերդի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 108/6 հասցեում այրվում է չշահագործվող ավտոմեքենա:
 
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:05-ին, մարվել՝ 20:16-ին: Այրվել են չշահագործվող «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան եւ խոտածածկույթ (50 քմ): Հրդեհի հետեւանքով տուժածներ չկան: