ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել՝ վարչապետի աշխատակազմում նշանակումներ կատարելու վերաբերյալ: Այդ որոշումներից մեկով Արամ Մելքոնյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ծրագրերի փորձաքննության վարչության պետ: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 29-ի ՀՕ-205-Ն օրենքի 49-րդ հոդվածի 5-րդ մասով. Արամ Մելքոնյանին նշանակել վարչապետի աշխատակազմի ծրագրերի փորձաքննության վարչության պետ»,-ասված է որոշման տեքստում։
 
Կառավարության ղեկավարի որոշմամբ՝ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ է նշանակվել Ծովինար Համբարձումյանը: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 29-ի ՀՕ-205-Ն օրենքի 49-րդ հոդվածի 5-րդ մասով. Ծովինար Համբարձումյանին նշանակել վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ»,-ասված է որոշման տեքստում։ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Մարգարիտ Ազարյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 29-ի ՀՕ-205-Ն օրենքի 49-րդ հոդվածի 5-րդ մասով. Մարգարիտ Ազարյանին նշանակել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ»,-ասված է որոշման մեջ։ Վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ է նշանակվել Մարի Կարապետյանը: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 29-ի ՀՕ-205-Ն օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասով. Մարի Կարապետյանին նշանակել վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ»։