Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` տեղեկացնելով.
 
«Դավթաշեն համայնքի բնակիչների անունից
Նոր ստացա
Նախարար  Պապիկյանի միջամտության շնորհիվ, Դավթաշեն համայնքի բնակիչների պահանջները բավարարվեցին
Լավություն արա ու ջուրը գցի, ձուկը չիմանա Աստված կիմանա…
Վերջին շրջանում ուշադրություն դարձնելով քաղաքապետարանի և թաղապետարանի գործողություններին, անարդար կլինի չասել ճշմարտությունը:
Հանդիսանալով Դավթաշեն համայնքի բնակիչ և համայնքի խնդիրների շուրջ բանակցություններին մասնակից, պետք է ասեմ, որ ներկայացված խնդիրներից ոչ մեկն էլ դրական լուծում չէր ստանա, եթե պրն. նախարար Պապիկյանի միջամտությունը չլիներ բանակցության ընթացքում:
Միայն պրն. Պապիկյանի միջամտությունից հետո քաղաքապետարանը և թաղապետարանը սկսեցին լուծումներ փնտրել, մինչ այդ անլուծելի խնդիրներին:
Ժողովրդի շնորհակալությունը լուռ և ժպիտով ընդունելը քաղաքպետարանի և թաղապետարանի կողմից, մի փոքր անարդար է, իրականում խնդրին լուծում տվողի նկատմամբ: Այդ իսկ պատճառով Դավթաշեն համայնքի անունից շնորհակալություն եմ հայտնում մեր նոր կառավարությանը և պրն Պապիկյանին, մեզ ականջալուր լինելու համար:
Հիշեցնեմ Դավթաշեն համայնքի բնակիչները պահանջում էին.
1. Տրամադրել տրասնպորտային ճանապարհ Դավթաշեն 2-րդ փողոցից դեպի նոր կառուցվող մայրուղի, ճանապարհը լինի ինչպես մուտքային, այնպես էլ ելքային:
2. Վերականգնել Դավթաշենի Իոսիֆյան փողոցից դեպի Հալաբյան փողոց ուղիղ ճանապարհը:
3. Վերականգնել նախկինում գործող հանրային տրանսպորտի բոլոր ուղությունները, որոնք սպասարկում էին համայնքին:
Այսօր բոլոր պահանջները բավարարվել են: