Մոսկվայի Զելենոգրադսկայա փողոցի վրա գտնվող շենքերից մեկի բնակարանում ոստիկանները հայտնաբերել են կնոջ դի, որը վերածվել է մումիայի, հայտնում է lenta.ru-ն։
 
Տանտիրուհին ապրել է միայնակ և աշխատել դեղատանը։ Նա տեսադաշտից անհետացել է դեռ 2015 թվականի ապրիլին։ Բնակարանի դուռը բացել են, երբ ջուր է լցվել հարևանի տուն։ Այդ ամբողջ ընթացքում նրա բնակարանի պատուհանը բաց է եղել, և կնոջ մարմինը վերածվել է մումիայի։
 
Նրա մարմնի մոտ ոստիկանները հայտնաբերել են երկտող, որում նա հետմահու ցուցումներ է տվել։ Նաև կինը գրել է, որ իր մահվան մեջ նա խնդրում է մեղադրել դեղատան տնօրենին, որտեղ աշխատել է։
 
Աղբյուր՝ tert.am