ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան`  Դիանա Մնացականի Գասպարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության  Արմավիրի մարզի Վաղարշապատի (Էջմիածին) համայնքի ղեկավարի պաշտոնակատար»:
 
Դեռևս հստակ տեղեկություն չկա թե ինչ քաղաքական կենսագրություն ունի Դիանան, բայց այն, որ ՀՀ կարևոր քաղաքներից մեկի, թեկուզ և ժամանակավոր ղեկավարի պաշտոնում կին է նշանակվել, ողջունելի քայլ է: