ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր ՀՀ ԶՈւ երի հրամանատարությանը հանձնարարել է հստակ հսկողություն սահմանել, զորքերից զինծառայողների արձակուրդային և զորացրման ժամանակ հատկացվելիք, ճանապարհածախսերի օգտագործման նկատմամբ, թույլ չտալ որևէ չարաշահում։ 
 
Նույն ժամանակ ՀՀ ՊՆ-ը հորդորում է տրանսպորտային ընկերություններին և առանձին միջոցների վարորդներին, որոնք զորամասերից զինծառայողներին տեղափոխում են իրենց բնակավայրեր, չօգտվել իրավիճակից, չպահանջել նորմերից բարձր վճար, ավելին զինծառայողների համար սահմանված վարձավճարի չափը նվազեցնել։
 
Արծրուն Հովհաննիսյան