Մահացել է հետախույզ, ցմահ բանտարկյալ, դատական սխալի հետևանքով մահապատժի դատապարտված, 20 տարվա ազատազրկումից հետո 15 օր ազատություն <վայելած> Սողոմոն Քոչարյանի մայրը՝ տիկին Զինան: Նրա առողջությունը որդու մահից հետո գնալով վատացել էր: Տիկին Զինային ոտքի վրա պահում էին որդու հետ տարեկան մեկանգամյա 3 օր տևող տեսակցությունները:
 
Այսպիսով՝ Սողոմոն Քոչարյանի ողջ ընտանիքն այլևս չկա՝ կինը մահացել էր ծանր հիվանդությունից, աղջիկը՝ 18 տարեկանում ինքնասպան եղել:
 
Ահա հայկական չկայացած արդարադատության հետևանքները: Էլի ու էլի պնդում եմ, որ Սողոմոն Քոչարյանի մահապատժի դատավճիռը մեկ այլ պետության կողմից մեր դատաիրավական համակարգի վրա ճնշման հետևանք էր, կոպտագույն դատական սխալ: