«Պտի սենց լիներ»,- անդրադառնալով Սաշիկ Սարգսյանի բնակարանում ԱԱԾ-ի գործողություններին՝ ասել է վերջինի հարևանուհին:
 
«Ես արդեն մի ամիս է՝ սպասում եմ այս օրվան ու ուրախ իջա բակ՝ նայելու: Ոխերիմություն, վրեժ չկա, ես տեսել եմ՝ ոնց է ինքը զինված թիկնազորով մտնում ընտրատարածք, ոնց է բաց քվեարկում:
Երբ այդ օրն ասացին՝ օրենք եք խախտում, մտեք քվեախուց, բարձր հայհոյեց, ասաց՝ իմ երկիրն է, ինչ ուզեմ, կանեմ: Դրա համար սպասում էի էս օրվան»,- ասաց հարևանուհին: