z1news 
 
«Առավոտին» հայտնի դարձավ, որ գիշերն ազատ է արձակվել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը: Նրան երեկ երեկոյան տարել էին ԱԱԾ:
 
Հիշեցնենք, որ երեկ բերման էին ենթարկել նաեւ նրա որդուն՝ Հայկ Սարգսյանին, եւ այսօր հաղորդվեց, որ նա կասկածվում է սպանության փորձի մեջ. «Վերջինիս մասնակցությամբ կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ, այդ թվում՝ առերես հարցաքննություն։ Հուլիսի 4-ին Հ.Սարգսյանին տրվել է դատավարական կարգավիճակ»: Որեւէ տեղեկություն չկա, որ նրան ձերբակալել են:
 
Հիշեցնենք նաեւ, որ սա երկրորդ դեպքն է, որ Ալեքսանդր Սարգսյանին բերման են ենթարկում ու հետո անաղմուկ ազատ արձակում:
 
Հ. Գ. Հրապարակումից հետո հայտնի դարձավ, որ Հայկ Սարգսյանը եւս ազատության մեջ է՝ նրա խափանման միջոցն ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին։ 
 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/07/05/968705/?utm_source=dlvr.it&utm_medium=facebook