Քիչ առաջ Կոնդի եկեղեցու տարածքում հանդիպեցինք Սերժ Սարգսյանի տիկնոջը՝ Ռիտա Սարգսյանին: Սարգսյանների ընտանիքում տեղի ունեցող ԱԱԾ գործողությունների շուրջ փորձեցինք Ռիտա Սարգսյանին մի քանի հարց ուղղել, թեեւ նախապես տիկին Սարգսյանից ներողություն խնդրեցինք, որ ոչ հարմար միջավայրում ենք փորձում ճշտել իր կարծիքը: Սակայն, նա սկսեց վիրավորել, երբ լսեց իրեն ուղղված հարցերը:
 
ՀԺ-ի հետ նրա զրույցը ներկայացնում ենք ստորեւ.
— Տիկին Սարգսյան, Ձեր կարծիքն եմ խնդրում ԱԱԾ…
— Ես չեմ ուզում խոսել:
— Ի՞նչ պատճառով:
— Իյա, իմ քաղաքացիական իրավունքն է:
— Ես ամեն դեպքում Ձեզ մեկ հարց եմ տալու: Ազգային անվտանգության ծառայությունը լայնամասշտաբ խուզարկություններ է իրականացնում Սարգսյանների ընտանիքում: Մտավախություն չունե՞ք, որ Ձեր առանձնատուն եւս կգան:
— Լսի, դու անդաստիարակ ե՞ս:
— Ինչու՞ եք վիրավորում: Դուք հանրապետության 3-րդ նախագահի տիկինն եք եւ հարցս կապված է Ձեր ընտանիքի հետ:
— Լավ եմ անում, որովհետեւ ես իմ քաղաքացիական իրավունքները գիտեմ, չեմ ուզում խոսել:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն վաղ առավոտից գործողությունն է իրականացնում Սաշիկ Սարգսյանի բանկարանում: