«Երեկ առավոտյան Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, փորձել է ընտանյոք հանդերձ հեռանալ Հայաստանից։
 
Սակայն «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության ծառայությունը կապվել է ԱԱԾ ղեկավարության հետ եւ հրահանգ ստացել՝ կանխել մեկնումը։
Նրանց իջեցրել են Փարիզ մեկնող ինքնաթիռից, և դրանից անմիջապես հետո Ալեքսանդր Սարգսյանին պատկանող Թումանյան փողոցի բնակարանում խուզարկություն է սկսվել։
Մոտ 9 ժամ տեւած խուզարկության արդյունքում հայտնաբերվել են զենք, գումար եւ առգրավվել է մի գեղանկար։
Իրեն՝ Սաշիկ Սարգսյանին, և որդուն՝ Հայկ Սարգսյանին, բերման են ենթարկել»։