z1news
 
 
Սյունիքի մարզում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է  Պաշտպանության նախարարության N զորամասում՝ զրուցել զինծառայողների և սպայական անձնակազմի հետ, ծանոթացել ծառայողական ու կենցաղային պայմաններին:
 
Զորամասի սենյակներից մեկի պատիվ փակցված են եղել Սերժ Սարգսյանի, Վիգեն Սարգսյանի և Մովսես Հակոբյանի լուսանկարները համապատասխանաբար՝ ՀՀ նախագահ, ՀՀ Պաշտպանության նախարար և Զինված ուժերի Գլխավոր Շտաբի պետ գրություններով:
 
 
 
 
z1news
 
 
Հավանաբար, ինչպես ասում են, այս զորամասում մոռացել են, որ «իրավիճակ  է փոխվել»:
Լուսանկարները նկատել է Նիկոլ Փաշինյանն ու , ինչպես կադրերից է երևում, ակնարկ-դիտողություն է արել զորամասի ղեկավար կազմի ներակայացուցչին:
Նշենք, որ Սյունիքի մարզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ:
 
 
 
Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել հանքարդյունաբերական ձեռնարկության տարածքում, որի ընթացքում կոմբինատի ղեկավարները նրան են ներկայացրել ընթացիկ իրավիճակը, ցուցանիշներն ու զարգացման ծրագրերը: Մասնավորապես, տեղեկացվել է, որ իրականացված 2/uploads/as_3638_32451_84865_18765138.jpg մլն դոլարի ներդրումային նոր ծրագրով կոմբինատում ներդրվել են ժամանակակից նորագույն սարքավորումներ, որոնք հնարավորություն կտան շահագործել նաև ցածր պարունակությամբ հանքաքարերը:
 
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը եղել է «Սյունիք Ֆուդ» գործարանում:
 
 
 
Ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ նոր ներդրողների հետ պայմանավորվածության արդյունքում արդեն իսկ լուծվել են ֆինանսական խնդիրները և առաջիկայում գործարանը կսկսի ծավալուն գործունեություն՝ զբաղվելով մրգի ու բանջարեղենի պահածոների արտադրությամբ: 
 
z1news
 
Նշվել է, որ ընկերությունում կստեղծվի 3/uploads/as_3638_32451_84865_18765138.jpg/uploads/as_3638_32451_84865_18765138.jpg նոր աշխատատեղ, իսկ արտադրանքը նաև կարտահանվի: Նիկոլ Փաշինյանը ողջունել է իրականացվող աշխատանքները, արտադրության ընդլայնումն ու աշխատատեղերի ստեղծումը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը երաշխավորում է օրենքի դաշտում գործունեություն ծավալող յուրաքանչյուր ներդրումային ծրագրի անվտանգությունը: