
Silva Movsissyan
Իմ դասղեկական դասարանում, պատին տղերքի /ապրիլին զոհված/ նկարներից են փակցված: Մատյանն եմ լրացնում, ոնց որ մեկն ասեր, նայիր դիմացդ: Գլուխս բարձրացրի. Արմենակը ժպտում էր նկարից: Լաց եղա՝ երեխաները նայեցին ինձ, մի քանի րոպե քար լռություն էր:
Որպես ապագա զինվորի մայր, ինձ քո ժպիտն է հույս տալիս, Արմենակ ջան:
Հիշեցնենք, որ Կապիտան Ա. Ուրֆանյանը 2016 թվականի ապրիլի սկզբին սկսված արցախա-ադրբեջանական կարճատև պատերազմի ժամանակ եղել է Արցախի առաջնային գծում։ Նա իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ։ Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ, անձնակազմին հետ ուղարկելով, միայնակ շարունակել է մարտը, խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր։ Այնուհետև, տեսնելով, որ շրջափակման մեջ է ընկնում, գերի չընկնելու նպատակով իր մոտ մնացած վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցող հակառակորդին։
Հասմիկ Բաբաջանյան