z1news


armtimes-ը գրում է․ քիչ առաջ կալանավորվել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
 
«Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կալանավորեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։ Ցավոք, ոչինչ չի կարող փոխել այդ դատավորին, դե նոր իշխանություններին է երևի ուզում սիրաշահել, մարդ ես, կարողա 7֊ի գործը մոռանան, վարչապետը մոռանա, թե ովա իրան դատել»,- մասնավորապես, գրել է նա:
 
Հիշեցնենք, որ հեղափոխության օրերին զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել էին Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, իսկ շաբաթ օրը դատարանը նրանց կալանավորելու միջնորդությունը մերժել էր, եւ նրանք ազատ էին արձակվել:
 
Ի դեպ, նա Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակի փեսան է:
 
 
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում