Հուլիսի 8-ին, Երևանում կայացավ երկար սպասված լեգենդների խաղը: Միմյանց դեմ էին դուրս եկել Լատինական Ամերիկայի ու Եվրոպայի թիմերը:
 
Հանդիպմանը մասնակցում էին մի շարք լեգենդար ֆուտբոլիստներ, ովքեր հատուկ այս խաղի համար ժամանել են Երևան: Իրենց մասնակցությունը խաղին ունեցան Ռիվալդոն, Հերնան Կրեսպոն, Գաբրիել Բատիստուտա, Դիդան, Կաֆուն, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին, Սերժինիոն, Յուրի Ջորկաեֆը, Յարի Լիտմանենը, Հրիստո Ստոիչկովը, Դեմետրիո Ալբերտինին, Լյուդովիկ Ժուլին, Ռայան Գիգսը, Խավիեր Սավիոլան և այլք։
Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Խաղը, ինչպես սպասվում էր անցավ գոլառատ պայքարում ու ավարտվեց լատինաամերիկացիների հաղթանակով` 5:2 հաշվով: Ռոնալդոյի թիմից գոլի հեղինակ դարձան Բատիստուտան, Բեբետոն, Սավիոլան, իսկ դուբլի հեղինակ դարձավ Էլ Ռոսարիոն: Եվրոպայի թիմից գոլով աչքի ընկան Ֆիգոն և Ջորկաեֆը:
Խաղին մասնակցեցին նաև հայ ֆուտբոլիստներ: Եվրոպայի թիմի դարպասն առաջին կեսում պաշտպանեց Ռոման Բերեզովսկին, ինչպես նաև երկրորդ կեսին մասնակցեց Խորեն Հովհաննիսյանը:
Նիկոլ Փաշինյանի «Հուհը» Լեգենդների խաղի ժամանակ: