Երևանն իր պատմության մեջ առաջին անգամ կին ղեկավար կունենա:
 
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր հրաժարական է տվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նրան այդ պաշտոնում կփոխարինի Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցության քարտուղար Թեհմինա Վարդանյանը, այսպիսով դառնալով Երևան քաղաքի պատմության մեջ առաջին կին քաղաքապետը:
Մինչև ավագանու ընտրություններ նշանակելը քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը կլինի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
Հիշեցնենք, օրեր առաջ Երևանի այլևս նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի և նրա հարազատների ունեցվածքի մասին սենսացիոն բացահայտումներ եղան, ինչից դրդրված էլ նա ստիպված եղավ հրաժարական տալու որոշում կայացնել: