«Ման. Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է կարիերան իտալական Ա Սերիայում շարունակելուն: Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը:
 
«Ինտեր»-ի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ: Դեռ պարզ չէ՝ Մխիթարյանը միլանյան ակումբ կտեղափոխվի վարձավճարով, թե՞ «ներաձուրիներ»-ը կգնեն հայ ֆուտբոլիստի տրանսֆերը:
 
Հիշեցնենք՝ օրեր առաջ Ժոզե Մոուրինյոն ակնարկել էր, որ լավ առաջարկի դեպքում պատրաստ է զիջել Մխիթարյանի տրանսֆերը: