«Ժողովուրդն իր բաժին գործն արեց, գլխատեց հրեշավոր համակարգը, և գերի վերցրեց Սերժ Սարգսյանի զինվորներին՝ մանդատավոր մեծամասնությանը:
 
Ստիպեց, որ ժողովրդի կողմից վարչապետ նշանակվի, վերցրեց ուժային կառույցները և գնաց տուն: Կառավարությունը պետք է անցներ դեմոնտաժի 2-րդ փուլին:
Սա արդեն իրավական և ուժային մեխանիզմներով է արվում,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ՌԱՀՀԿ ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը:
Նրա խոսքով՝ ժողովուրդը համակարգը գլխատել է, հիմա հենարանն է ոչնչացվում: «Օրինակ՝ Մանվել Գրիգորյանը հենարան է: Հենասյուների ապամոնտաժ է կատարվում: Սա կոռուպցիայի դեմ պայքար չէ:
Խոշորագույն կոռուպցիոներները նրանք են, ում 2014թ-ին Սերժ Սարգսյանը բերեց և կառավարությունը հանձնեց նրանց՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:
Այ երբ որ հերթը հասնի նրանց, մենք կասենք՝ արդեն սկսվում է կոռուպցիայի դեմ պայքարը: