Ինչպես արդեն հայտնի է՝ աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի գործընկեր պետությունների պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընթրիքին:
 
Լուսանկարից երեւում է, որ նա զրուցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
ՆԱՏՕ-ի վեհաժողովում Թրամփը կշտամբել է դաշինքի անդամ երկրների ղեկավարներին, տեղ-տեղ իրեն բնորոշ ուղղախոսությամբ:
Նա ասել է, որ ԱՄՆ-ն պաշտպանում է անդամ երկրներին, բայց նրանք միլիարդների առեւտուր են անում Ռուսաստանի հետ:
Թրամփը հատկապես կշտամբել է Գերմանիային, նրան անվանելով Ռուսաստանի պատանդ:
Թրամփը համաշխարհային գործերում լուրջ վերանայումներ է անում: Մասնավորապես, ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու կապակցությամբ նա հայտարարեց, որ պետք է հաշվի առնել իրողությունները:
Սա նոր մոտեցում է, այն առումով, որ քիչ ինչ «շրջանցում» է խաղի միջազգային կանոնները եւ հաստատված նորմերը:
Այդ նորմերը խոշոր հաշվով հնացել են նոր իրողությունների, կամ արդեն հաստատված իրողությունների պայմաններում:
Դրանք արդեն դառնում են հակամարտությունների, դիմակայությունների պատճառ, քանի որ դրանց շրջանակներում արդեն հնարավոր չէ կարգավորել խնդիրները:
Թրամփի ոճը եւ գործելակերպը միանշանակ չի ընդունվում աշխարհում: Հատկապես այնտեղ, որտեղ վախենում են փոփոխություններից՝ թե ներքին, թե արտաքին:
Հայաստանը երկու անգամ չվախեցավ փոփոխություններից՝ Արցախյան պատերազմ եւ Թավշյա հեղափոխություն, որոնց արժեքն ու նշանակությունը չեն սահմանափակվում զուտ հայկական շրջանակներում:
Այդպիսով, Հայաստանը ստեղծեց իրողություններ, որոնք անհնար է անտեսել:
Արցախյան պատերազմը փոխեց տարածաշրջանային անվտանգության տրամաբանությունն ու հիմքը,
իսկ Թավշյա հեղափոխությունն իր քաղաքակրթական խորքային նշանակությամբ մեծ դեր է ունենալու վերափոխումների շրջանում:
«Հայկական մոդելը» կարող է դառնալ միջազգային ու ներպետական նոր հարաբերությունների կառուցման հիմք, եթե այն հաջողությամբ իրականացվի Հայաստանում․․․
Աշխարհը հետաքրքրությամբ հետեւում է Հայաստանի իրադարձություններին ու սպասում։
Փաշինյանի և Թրամփի հանդիպման ժամանակ՝ ուշագրավ զրույց է տեղի ունեցել նաև ԱՄՆ առաջին տիկնոջ և Նիկոլ Փաշինյանի միջև․․․
Փաշինյանի և Թրամփի հանդիպման ժամանակ՝ ուշագրավ զրույց է տեղի ունեցել նաև ԱՄՆ առաջին տիկնոջ և Նիկոլ Փաշինյանի միջև։ Ասում ե թե իբրև՝ Մելանյան՝ Փաշինյանի հետ զրուցելիս, վերջինիս՝ տղամարդու իդեալ էր անվանել, ինչը դուր չի երել ԱՄՆ նախագահին։
Սա, իհարկե, կատակ էր, սկայան այն, որ ՀՀ վարչապետն իսկապես լավ տպավորություն է թողել ԱՄՆ և եվրոպական երկրների ղեկավարների մոտ, դա ակնհայտ է։