Ժ.18:08-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի «Մուշմար» խանութի մոտակայքում կորել է 3տ. աղջիկ երեխա.անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԼՄՓՎ ՕԽ-ն՝ ԲՊ բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ ավագ լեյտենանտ Վ.Եղիազարյանի գլխավորությամբ թվով չորս փրկարարների հետ:
 
Տեղում ծնողներից ստանալով երեխայի վերաբերյալ տեղեկատվություն անմիջապես փրկարարների կողմից կազմվեց որոնողական աշխատանքների պլան և ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ջանքերի շնորհիվ արագ հայտնաբերվեց Արևիկ Աղասյանը (ծնվ.2015թ.)՝ Վանաձոր քաղաքի Արցախ պուրակի տարածքում: