Իվետա Մուկուչյան
 
Երգչուհի Իվետա Մուկուչյանն, ում կարծում եմ բացարձակ չի հետաքրքրում Հայաստանում տիրող իրավիճակը, բայց ինչպես ասում են ամեն ինչ կանի ցույց տալու համար, թե որքան սրտացավ է:
Դրա ապացույցներից մեկն էլ Աննա Հակոբյանի հետ հրապարակած լուսանկարն էր, որը մակագրել էր հետևյալ կերպ.
«Այսօր ունեցա հրաշալի հանդիպում մեր հրաշալի Աննա Հակոբյանի հետ: Ես կարող եմ երաշխավորել, որ մեր երկիրը ղեկավարվելու է միայն լավ և դրական շնչով»:
Հետաքրքիր է Իվետա ջան, այ օրինակ այն ժամանակ երբ Ռիտայի շնորհիվ Երևանում մասնակցում էիր տարբեր համերգների, առաջ այդքան վատ էր՞, իսկ հիշում եք, որ իր Մուկուչյան բրենդի առաջին ժամացույցը տիկին Ռիտային էր նվիրել՞, մի հատ էլ հպարտորեն լուսանկար էր հրապարակել: Բավականին դիվանագետ ես Իվետա ջան:
Գոռ Վարդանյան
Հիշում եք՝ երբ Գոռ Վարդանյանը ժամանակին ակտիվորեն մասնացում էր ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի, նախընտրական քարոզարշավին, և աշխատում էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ղեկավարության ներքո: Իսկ թե ինչ եղավ հեղափոխության օրերին շատ հուզիչ էր.
նախ նա իր ֆեյսբուքյան էջից հեռացրեց Սերժ Սարգսյանին՝ վարչապես ընտրվելու կապակցությամբ գրված իր շնորհավորանքը, իսկ հետո համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ նա շամպայնը ձեռքին շնորհավորում էր ժողովրդին նույն Սերժ Սարգսյանի հրաժարականի կապակցությամբ:
 
Միհրան Ծառուկյանը
Կարծում եմ՝ շատերդ եք հիշում որ հունվարի 28-ին կայացավ Միհրան Ծառուկյանի նամակ մայրիկին երգի տեսահոլովակի պրեմիրան:
Ի դեպ, երաժշտության հեղինակը Ռիտա Սարգսյանն էր, իսկ խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը: Այդ երգը նրան նվիրել էր Ռիտա Սարգսյանը:
Հետո երբ Նիկոլ Փաշինյանը սահմանամերձ համայքների շրջանավարտներին հրավիրել էր կառավարական ամառանոց, մեր շատ սիրելի Միհրան Ծառուկյանը ևս այնտեղ էր և այս անգամ էլ կիսում էր Նիկոլ Փաշինյանի հաղթանակը, էլ չասենք նրա հեղափոխության հաջորդ օրերին թողարկած «Հայաստան» երգի մասին, որը նա նվիրել էր համաժողովրդկան շարժմանը։