Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 11:27-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չեխովի փողոցի զբոսայգու մոտ, ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:41-ին, մարվել՝ 11:44-ին:
 
Այրվել են Եղբայրության փողոցի թիվ 19 շենքի մոտակայքում կայանած «Opel Frontera» մակնիշի 41 TV 414 պետհամարանիշով (վարորդ՝ 1988 թ. ծնված Կ. Կ.) ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ և ցուցիչների վահանակը՝ մասամբ: