ՔԱՂԱՔՆ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԱՂԲԻ ՄԵՋ Է
 
 
 
 
 Մայրաքաղաքի գրեթե բոլոր վարչական շրջանի բնակիչների կողմից բողոքներ ենք ստանում աղբահանության չկատարվելու մասին:
 Քաղաքը արսափելի կեղտոտ վիճակում է, իսկ «Սանիթեք» ընկերության աշխատակիցներն կարծես թե չեն էլ պատրաստվում արձագանքել քաղաքացիների արդար բողոքին:
 
 Յուրքանչյուր աղբարկղի կողքին նրա պարունակության եռակի կամ քառակի չափով աղբ է լցված, որը մի կողմից փողոցային շներն են քաղաքով մեկ տարածում, իսկ մյուս կողմից քամին է սփռում այս ու այն կողմ:
 
 Մայրաքաղաքի աղբահանության խնդրի հետ կապված ՀԺ-ն պարզաբանում խնդրեց «Սանիթեք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից: Ընկերությունից մեզ հայտնեցին, որ Նուբարաշենի աղբավայրի խայտառակ ճանապարհների պատճառով իրենց մեքենաները պարբերաբար շարքից դուրս են գալիս և հնարավոր չի լինում դրանք շահագործել:
 «Սանիթեք» ընկերությունը այսօր իր հաղորդագրության մեջ նշել էր, որ տեխնիկական խափանումների արդյունքում մայրաքաղաքում  աղբահանությունը պատշաճ չի իրականացվել եւ ընկերությունը հայցել էր քաղաքացիների և հյուրերի  ներողամտությունը  պատճառված անհարմարության համար: «Ընկերության աշխատակիցները փորձում են  հնարավորինս արագ շտկել ստեղծված իրավիճակը: Այս պահին աշխատանքներ են իրականացվում նաև հակաճգնաժամային  պլանի մշակման, ինչպես նաև աղբահանության աշխատանքները բնականոն հունի բերելու  ուղղությամբ»,- նշված էր հաղորդագրության մեջ