ՀՀ առաջին նախագահի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Փաշինյան-Տեր-Պետրոսյան հանդիպումը. 
Հուլիսի 16-ին, կառավարական առանձնատանը տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը: Այս մասին հաղորդում են ՀՀ կառավարությունից:
«Առաջին նախագահը իր տեսակետներն է հայտնել Հայաստանի առջև ծառացած մի շարք մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ: Քննարկվել են արտաքին քաղաքականությանը եւ Արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր: Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ: