«Ուրախ Սուրբ Ծնունդ». այսպիսին էր աշխարհում առաջին հաղորդագրության տեքստը, որը 25 տարի առաջ բրիտանացի Նիլ Պապվորտը ուղարկեց իր ղեկավարին:
 
Այդ ժամանակ՝ 1992թ-ի դեկտեմբերի 3-ին, հեռախոսները դեռևս հաղորդագրություն չէին ուղարկում, բայց արդեն կարողանում էին դրանք ընդունել: Իսկ ուղարկվում էր հաղորդագրությունը համակարգչից:
 
Ինչպես հայտնում է Sky News-ը՝ Նիլ Պապվորտը, ով «Sema Group Telecoms» ընկերության ինժեներ էր, իր համակարգչից էր ուղարկել sms-հաղորդագրությունը:
 
Ընդ որում՝ Պապվորտը նշում է, թե ինքը չէ sms-հաղորդագրությունների գյուտարարը, նա ընդամենը առաջին մարդն է աշխարհում, ով կիրառել է այդ գործառույթը:
 
Իսկ sms-հաղորդագրության ստեղծման գաղափարը պատկանել է Մատտի Մակկոնենին՝ ֆիննական «Nokia Networks» ընկերությունից: