ԲՆԱԿԱՆ ՀԱԿԱԲԻՈՏԻԿ, ԲՈՒՅՍԵՐԻ ԱՐՔԱ՝ ՌԵՀԱՆ
 
 
Ռեհան կամ շահասպրամ (լատիներեն՝ Ocimum), արքայիկ, ասպրամ, պատրուճ, խուլեղինջազգիների (շրթնածաղկավորների) ընտանիքին պատկանող խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Ամենատարածված կանաչեղեններից է։ Ռեհանի հայրենիքը համարվում է Ասիայի հարավը, մասնավորապես Հնդկաստանը։ 
 
Ռեհանն ունի զարմանալի հատկություններ և օգտագործվել է դեռ հնագույն ժամանակներում և ունի առավելություններ օրգանիզմի համար:
 
ՌԵՀԱՆԻ ՍՆՆԴԱՅԻՆ ԱՐԺԵՔՆ Ու ՔԻՄԻԱԿԱՆ ԿԱԶՄԸ
 
 
ՌԵՀԱՆԸ ՊԱՐՈւՆԱԿՈւՄ Է օրգանիզմին անհրաժեշտ K1 վիտամինի 1 օրվա պահանջարկի 90%-ը, որը նպաստում է արյան մակարդալիությանը, իսկ K2 վիտամինը նպաստում է կալցիումի յուրացմանն ու կանխարգելում է օստեոպորոզի առաջացումը: K2 վիտամինը գոյանում է K1-ից՝ մարդու օրգանիզմում:
 
Հարուստ է բետա-կարոտինով – 63% , լյութեին-զեաքսանտինով – 57% ու ֆոլիաթթվով: Պարունակում է վիտամիններ՝ C-25.7%, B6- 37.4%, պանտոտենաթթու -10.5%:
 
Բետա կարոտինը պաշտպանում է մաշկը արևի ճառագայթներից: Դրա կեսն աղեստամոքսային համակարգում վերածվում է A վիտամինի. որը
 
-խթանում է ոսկրերի նորացման ընթացքը, 
 
-բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը և հակաօքսիդանտ ակտիվությունը, 
 
-առանց A վիտամինի անհնարին է ժառանգական ֆումկցիայի ապահովումը, 
.լյութեին-զեաքսանտին զույգը և A վիտամինը պաշտպանում են աչքի ցանցաթաղանթը,
 
.Ֆոլիաթթուն անհրաժեշտ է ոսկրածուծի արյունաստեղծ ֆունկցիան խթանելու ու B12 վիտամինի յուրացման համար , նաև նպաստում է հիշողության պահպանմանը: Սակավության դեպքում կարող է նկատվել մազերի վաղաժամ ճերմակում,
 
.Պիրիդոքսինը՝ B6 խթանում է լյարդում գոյացող այն ֆերմենտների գոյացումը, որոնք նպաստում են սպիտակուցների ու ճարպերի յուրացման ընթացքին:
 
Հնդկական բժշկությունը ռեհանի ու կաթնափշի յուղերի խառնուրդով բուժում է լյարդի հիվանդություններ: B6 վիտամինի սակավության դեպքում առաջանում են թվով մոտ 120 առողջական խնդիրներ:
 
.Պանտոտենաթթուն կանխարգելում է ծերացումը, կնճիռների գոյացումը: Կարգավորում է նյարդային համակարգի, մակերիկամների,վահանագեղձի բնականոն ֆունկցիոնալ վիճակը:
 
Ռեհանը պարունակում է մանգանեղ – 58%, կոբալտ -52%,պղինձ-39%, երկաթ -21%, ռուբիդիում -17%,կալցիում, մագնիում, վանադիում, սիլիցիում – մոտ 15- ական %, 
 
կալիում -12%, ֆոսֆոր,քրոմ ցինկ – մոտ 7-ական %, բոր, յոդ, մոլիբդեն մոտ 5-ական % ,այլ: 
 
Պարունակում է զգալի քանակությամբ բազմաչհագեցած օմեգա-3 ճարպաթթու-32%: 
 
Պարունակում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը նվազեցնող բուսական ստերոլ՝ բետա-սիտոստերոլ-38%:
 
Պարունակում է ուրսոլաթթու, որն ունի նիհարեցնող ազդեցություն, նպաստում է արական հորմոնի գոյացմանն ու նվազեցնում է է սերմնահեղուկի քանակը,հակաուռուցքային ազդեցություն ունեցող բիոֆլավոններ՝ ապիգենին ու լյութեին:
 
Ռեհանը մշակում են կամֆորա և էվգենոլ ստանալու համար: Ռեհանից ստացվող եթերային յուղը վաճառվում է դեղատներում: Խորհուրդ է տրվում կիրառել բրոնխիտի, գրիպի, մրսածության և սարսուռի, գլխապտույտի, գլխացավի, միգրենի, դեպրեսիայի, նյարդային հոգնածության, տագնապի, ուշագնացության, պարոդոնտոզի, ստոմատիտի, դիսբակտերիոզի, դիսպեպսիայի, կոլիտի, մետեորիզմի, նախադաշտանային սինդրոմի և դաշտանի խանգարումների, մազաթափության դեպքում:
 
Այն ամենահզոր հակաօքսիդանտն է և Ձեր անոթները կմաքրի «վատ» խոլեստերինից:
 
Այն պարունակում է նաև սնուցող նյութեր և որոշ ազգերի մշակույթներում այն անվանվում է «սուրբ բույս»: Այս բույսի փարթամ տերևները և նրա սերմերը հայտնի են իրենց հզոր բուժիչ հատկություններով: Աճում է տաք երկրներում և ունի ավելի, քան 60 տեսակ:
 
Վերջերս կատարված հետազոտությունները ցույց տվեցին, որ ռեհանը նաև հզոր հակամիկրոբային պարունակություն ունի, իսկ սխտորի համադրությամբ դառնում է էլ ավելի զորեղ հակաբիոտիկային խառնուրդ:
 
Ռեհան օգտագործողների մոտ էականորեն նվազում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը, քանզի այն անոթները մաքրում է վատ խոլեստերինից: Գլխացավերը, դիարեան, փորկապությունը, մակաբույծները, գոտնուկները, երիկամների և շատ այլ հիվանդություններ կարելի է կանխարգելել, եթե օգտագործեք ռեհան: Օգտագործեք ընդամենը մեկ թեյի գդալ: Այն պարունակում է նաև A վիտամին և բետա- կարոտիններ, որոնք Ձեր օրգանիզմը կպաշտպանեն ազատ ռադիկալներից: Հենց այս բույսն է արդյունավետ կերպով կանխարգելում ինսուլտը, աթերոսկլերոզը և սրտային տագնապները: