Արյունն ու անոթները մաքրելու արագ ու հեշտ միջոց. «7 բաժակի» բաղադրատոմսը
 
 
Այս պարզ բաղադրատոմսը կօգնի արագ ու հեշտ մաքրել անոթները: Այն բաղկացած է մեղրից, կարմիր գինուց ու հյութերից: Ընդ որում՝ յուրաքանչյուր բաղադրիչից հարկավոր է վերցնել 200 գրամ:
 
Բաղադրիչները 7-ն են, այդ իսկ պատճառով բաղադրատոմսը կոչվում է «7 բաժակ»: Այս ըմպելիքը պատրաստելու համար հարկավոր է խառնել բոլոր բաղադրիչները: Խառնուրդը պետք է պահել սառնարանում և ընդունել օրական երեք անգամ՝ ուտելուց 20-30 րոպե առաջ, մեկական ճաշի գդալ:
 
Բաղադրությունը.
 
·   «Կագոր» գինի, 
·   գազարի հյութ, 
·   բողկի հյութ, 
·   կիտրոնի հյութ,
·   ճակնդեղի հյութ, 
·   սխտորի հյութ (մոտ 15 միջին չափի պճեղ), 
·   բնական մեղր:
 
Այս խառնուրդը երիտասարդացնում է օրգանիզմը, բարելավում է առողջական վիճակը, մաքրում է արյունն ու անոթները: Այն բարելավում է արյան ցուցանիշները, բարձրացնում է արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը, ազատում է գլխացավերից, կարգավորում է արյան ճնշումը և մաքրում է օրգանիզմը վնասակար նյութերից, աղերից, շլակներից ու տոքսիններից:
Ստացված քանակությունը բավարար է մոտ 1,5 ամսվա համար:
 
Բացի այդ, արյունը մաքրելու համար հիանալի միջոց է լորամրգի հյութը, որն անհրաժեշտ է ընդունել օրական երեք անգամ՝ ուտելուց առաջ 100 գրամ: Կուրսը տևում է երեք շաբաթ:
 
Գազարի հյութը նույնպես մաքրում է արյունը: Այն հարկավոր է խմել ինչպես և լոռամրգի հյութը՝ օրական երեք անգամ՝ ուտելուց առաջ 100 գրամ: Հարկ է հիշել, որ գազարի հյութը պետք է լինի թարմ քամված:
 
Շատ օգտակար է նաև կեչու հյութը: Այն ևս արյունն ու անոթները մաքրելու շատ արդյունավետ միջոց է և խորհուրդ է տրվում հասունաժամին խմել մոտ 5 լիտր հյութ:
 
Սակայն հարկ է հիշել, որ այս կամ այն միջոցը կիրառելուց առաջ հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ: Պետք չէ զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ յուրաքանչյուրի օրգանիզմը յուրահատուկ է և այն, ինչն օգտակար է մեկի համար, կարող է չհամապատասխանել մյուսին: