z1news
 
 
Ռուս պրանկերներ Վալդիմիր Կուզնեցովը (Վովան) ու Ալեքսեյ Ստոլյարովը (Լեքսուս) հայտարարել են, որ ներկայանալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին հրավիրել են Երևան՝ խորոված ուտելու, և նա համաձայնվել է, գրում է РИА Новости-ն:
 
Պրանկերները Փաշինյանի անունից Յունկերին Երևան են հրավիրել, որտեղ «պատրաստում են հայկական աննման բարբեքյու»:
 
«Մեզ մոտ այն անվանում են խորոված»,- ասել են «կեղծ» Փաշինյանները:
Վովանն ու Լեքսուսը ԵՀ ղեկավարին առաջարկել են խորոված պատրաստել Երևանի հրապարակում և այդպիսով անցկացնել «ինքնատիպ հանրահավաք»:
 
«Դա էլ վատ չի հնչում: Ես կայցելեմ Հայաստան հաջորդ տարի: Այս տարի դա արդեն անհնարին է, իսկ հաջորդ տարի մենք անպայման կգտնենք ազատ ժամանակ», – հայտարարել է Յունկերը: