5-16 տարեկան երեխաներն օրական 6,5 ժամ անցկացնում են իրենց էլեկտրոնային սարքերի էկրանների առջև. տեղեկացնում է bognews.org-ը՝ համաձայն Childwise հետազոտական ընկերության տվյալների:
 
Իրենց զեկույցում գիտնականներն ասել են, որ ամենաշատը էլեկտրոնային սարքերի առջև (հեռուստատեսություն, բջջային հեռախոս, համակարգիչ, պլանշետ) ժամանակ են անցկացնում պատանեկան հասակի տղաները, միջին հաշվով՝ 8 ժամ: Այդ տարիքի աղջիկները դրանց վրա ծախսում են մոտ 7,5 ժամ, իսկ 5-10 տարեկան երեխաներն իրենց սարքերով կլանված են մոտավորապես 4,5 ժամ:
 
«1990 թվականներից կատարվեց մի կարևոր փոփոխություն: Նախկինում տեղեկատվության հիմնական աղբյուրները հեռուստահաղորդումներն էին ու ամսագրերը, որոնք մեկ անգամ դիտելով՝ մարդիկ տեղեկանում էին կատարվող իրադարձություններին:
 
Մինդեռ հիմա դրանք տարբեր սարքերն են՝ պլանշետները, բջջային հեռախոսները և այլն, որոնք, համապատասխանաբար, ավելի շատ ժամանակ են պահանջում, քանի որ կոնկրետ ժամ չկա տեղեկատվության կամ հետաքրքրաշարժ հաղորդումների:
 
Պետք է անընդհատ փնտրես ու գտնես, իսկ նորանոր տեղեկությունների թիվն անվերջ է»,- հայտնել է հետազոտության ղեկավար Մեթյու Նևարդը:
 
Հավելենք, որ այս զեկույցի ուսումնասիրությունն անցկացվում է 1995 թվականից: Ամեն տարի անցկացվում է հարցում՝ 5-16 տարեկան մոտ 2 հազար երեխաների շրջանում:
 
Աղբյուր՝ crossnews.am