Թևավոր խոսքեր և աֆորիզմներ
 
 
Աշխարհում գոյություն ունի միայն մի հերոսություն, տեսնել աշխարհն այնպիսին, ինչպիսին նա կա, և սիրել նրան:
 
Ճշմարտությունը ուրիշներին անճշտապահության մեջ մեղադրելու քաղաքավարի ձև է:
 
Ինչից մենք վախենում ենք, նրան ավելի շատ ենք հավատում, քան նրան, ինչին տենչում ենք:
 
Ամենախելոքը լինելու ցանկությունը` ամենամեծ տխմարությունն է:
 
Առավել ճշգրիտ մարդու մասին կարելի է դատել նրա երազանքներով, քան նրա մտքերով:
 
Ես երբեք այնպես զբաղված չեմ լինում, ինչպես իմ պարապ ժամերին:
 
Ամուսնությունը տղամարդու և կնոջ հարաբերություններ են, ուր երկու կողմերի անկախությունը միատեսակ է, կախվածությունը` երկուստեք, իսկ պարտավորություները` փոխադարձ:
 
Բախտն ում ուզում է կործանել, նրանից խլում է բանականությունը:
 
Իր համոզմունքների համար կյանքը նվիրած մարդը մարդկության համար ավելի մեծ բան է արել, քան մետաղ հայտնագործած կամ նոր գազին անուն տված հետազոտողը:
 
Մարդուն չի կարելի չափել արշինով: Հաճախ մեծ խելքը տեղավորվում է փոքր գլխում:
 
Գովասանքներից խուսափելու համեստությունը ոչ այլ ինչ է, քան ավելի նրբանկատ գովեստների արժանանալու ցանկություն:
 
Երկու վիճողներից ավելի շատ բորբոքվում է նա, ով իրավացի չէ:
 
Սիրեք ձեզ ուրիշների մեջ, քանզի կյանքն ուրիշների մեջ է և առանց ուրիշների այն ոչինչ է:
 
Բնությունը ոչ մի իրավունք չի ճանաչում, նրան հայտնի են միայն օրենքները:
 
Երբ է մարդը պարզում, որ ինքը ծերացել է: Երբ դադարում է ապրել հույսով ու ապրում է լոկ հիշողություններով:
 
Զրույցն ուժ է առնում ավելի շատ վստահությւոնից, քան խելքից:
 
Աշխարհում կան բազում իմաստնություններ և բոլորն անհրաժեշտ են աշխարհին:
 
Մարդը գոյություն ունի միայն հասարակության մեջ, և հասարակությունը նրան ձևավորում է լոկ իր համար:
 
Առողջ մուրացկանը հիվանդ թագավորից երջանիկ է:
 
Լավը և նույնիսկ լավագույնը արագ հագեցնում է, եթե դառնում է առօրեական:
 
Րոպեական բավականությունը հաճախ երկարատև տառապանքների պատճառ է լինում: