«Իսկ միգուցե՞ օրգաններ վաճառողներին է պետք դիմել» և արդյո՞ք ողջ է նա՞
 
 
Ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 14-ամյա Հայկ Հարությունյանը:
 
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ, 14 ամյա աուտիզմով պատանի էր դուրս եկել տանից և անհետացել։ Նրան 10 օր փնտրեցին ոստիկանությունը, ԱԻՆ-ը, կամավորներ, ոչ մի տեղ երեխան չկար։ Փնտրեցին ահազանգերի հետքերով, հատուկ սարքերով, սակայն ապարդյուն։ 10 օր անց գործ հարուցվեց, որը սակայն բացահայտումներ փաստորեն չարեց։
 
Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում են դիմել ոստիկանության մոտակա բաժին, կամ զանգահարել` 1-02, 010 59-06-25 հեռախոսահամարներով: