ԱՄՆ-ում ծնվել է Մովսես Երեմյանի և Աննա Սիմոնյանի առաջնեկը
BlogNews.am-ը իր ընթերցողներին արդեն պատմել էր դերասանուհի Աննա Սիմոնյանի հղիության մասին: Դերասանուհին հղիության վերջին ամիսներին մեկնել էր ԱՄՆ, որտեղ էլ պլանավորում էր ունենալ առաջնեկին: Աննան երեկ իր ինստագրամի էջում հրապարակել էր երեխայի լուսանկարն՝ այդպես հայտնելով առաջնեկի լույս աշխարհ գալու լուրը: Աննան ամուսնուն տղա է պարգեւել: Նորաթուխ մայրիկը ինստագրամյան իր էջում տեղադրել է փոքրիկի ոտքերի լուսանկարն ու գրել. «Իմ աշխարհ»: Նշենք, որ Մովսես Երեմյանը նույնպես Միացյալ Նահանգներում է: