ԱԱԾ-ն առաջիկայում պաշտոնյաների ապօրինի հարստացման նոր բացահայտումներ կհրապարակի. Վանեցյան
Առաջիկայում կհրապարակվեն պաշտոնյաների ապօրինի հարստացման վերաբերյալ նոր բացահայտումներ։ Այդ մասին այսօր կառավարության նիստից առաջ «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:
Վանեցյանը նշեց՝ դրանք բավականին մեծ ծավալի են։
Պաշտոնյաների ապօրինի հարստացման նոր նյութեր կան։ Ուղղակի չեմ կարող բացահայտելմ միայն կասեմ բավականին մեծ ծավալի են:
Առաջիկայում լինելու են բացահայտումներ բավականին աղմկահարույց: 
Նշենք, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո Ազգային անվտանգության ծառայությունը մի շարք աղմկահարույց կոռուպցիոն բացահայտումներ է արել։