Դա սադրանք է ընդդեմ ՀՀ ինքնշխանության. Փաշինյանը՝ Փանիկի դեպքի մասին
 
 
Կառավարության այսօրվա՝ հուլիսի 19-ի հերթական նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն  անդրադարձավ Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպին:
 
«Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ դա անթույլատրելի միջադեպ է, և ես դա համարում եմ սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների և սադրանք՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության»,-ասաց նա՝ հավելելով, որ մեղավորները պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն: